Իբրահիմովիչն ասել է, թե ինչքան է մտադիր մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ մտադիր է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ավելի քան 3 տարի:

«Չեմ կարծում, որ կա այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա ոչ ասել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես երբեք չէի հրաժարվի այդ մարտահրավերից:

Խաղացել եմ շատ առաջնություններում, հիմա հերթը Անգլիայինն է: Ես գալիս էի, հաղթում ու հեռանում: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես կկարողանամ դա անել:

Կտեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, հնարավոր է, ես մնամ այստեղ ավելի քան 2 տարի կամ էլ 3 տարուց ավել: Չեմ խաղալու ինչ-որ տեղ, քանի որ ես Իբրահիմովիչն եմ: Խաղալու եմ այնտեղ, որտեղ կարող եմ»,-ասել է շվեդ հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ