Իբրահիմովիչին դոպինգ օգտագործելու մեջ մեղադրող բժիշկը ներողություն է խնդրում

Շվեդիայի ազգային հավաքականի նախկին բժիշկ Ուլֆ Կառլսոնը մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի մասին իր խոսքերը:

«Քննարկման ժամանակ ես պարզ ու հստակ չարտահայտվեցի Զլատանի մասին: Հիմա հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող են տարաբնույթ ձևով մեկնաբանվել: Ցավում եմ, բայց ես նման մտադրություն չունեի:

Կցանկանայի իմ անկեղծ ներողությունը հայցել Զլատանից ու բոլոր նրանցից, ովքեր վիրավորվել են: Հուսով եմ՝ իմ ոչ ճիշտ ձևակերպումը չի ազդի մեր հարաբերությունների վրա: Ես Զլատան Իբրահիմովիչին համարում եմ Շվեդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը»,- Ekuriren.se-ն փոխանցում է բժշկի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ