Իբրահիմովիչի գովքը՝ Ռոնալդոյի հասցեին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ երիտասարդ տարիներին ցանկանում էր նմանվել բրազիլացի Ռոնալդոյին:

-Ավելի վաղ Դուք ասել եք, որ Ռոնալդոն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. ի՞նչն է նրան այդ հատկանիշը տալիս.

-Ես կարծում եմ՝ Ռոնալդոն ֆենոմենալ էր: Նա այնպիսի ֆուտբոլիստ էր, որի յուրաքանյուր գործողությունից հետո կարող էիր բացականչել՝ «Այո՜»: Նա այնպիսի բաներ էր անում ու այդ ամենն այնքա՜ն ճշգրիտ: Գնդակն ստանալով՝ նա կարծես ասում էր՝ «Ես հոգ կտանեմ այս մասին»: Այդպիսի ֆուտբոլիստ ոչ նախկինում է եղել, ոչ էլ հիմա կա: Նրա նմանը գոյություն չունի: Երիտասարդ տարիներին նայում էի նրա խաղն ու ինքս ինձ ասում՝ «Ուզում եմ հենց այսպիսին լինել»: Նա ուղղակի կրակ էր»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Զլատանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ