Իբրահիմովիչի և Տերիի նկարները հայտնաբերվել են «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի տրանսֆերների ցուցակում (լուսանկար)

«Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի առաջիկա տրանսֆերային նպատակները հայտնվել են սոցիալական ցանցերում ՝ մի լուսանկարի շնորհիվ:

Եթե հավատալ այս լուսանկարին, ապա ամերիկացիների տրանսֆերային նպատակներն են համարվում ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Չելսիի» պաշտպան Ջոն Տերին: Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը լրանում են առաջիկա ամռանը և նրանք կարող են տեղափոխվել «Ֆիլադելֆիա» որպես ազատ գործակալ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ Տերին բանակցություններ է վարում «Նյու Ռեդ Բուլսի» հետ, իսկ ահա Զլատանը կարող է կարիերան շարունակել Դեվիդ Բեքհեմի «Մայամի» ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ