Իբրահիմովիչը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե Լուի վան Գալը հեռանա ակումբից

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, շվեդ ֆուտբոլիստը արդեն հաստատել է, որ պատրաստ է տեղափոխվել անգլիական գրանդ, սակայն միայն մի դեպքում և այն էլ, եթե Լուի վան Գալը հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ Լուի վան Գալը և Զլատանը արդեն աշխատել են «Այաքսում»:

Իբրահիմովիչի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ սպառվում է այս ամռանը, իսկ Վան Գալը դեռ 1 տարվա պայմանագիր ունի «Յունայթեդի» հետ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ