Իբրահիմովիչը պաշտպանել է «Յունայթեդի» իր թիմակցին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմակից Պոլ Պոգբայի մասին` փորձելով պաշտպանել նրան քննադատություններից:

«Պոլը ֆուտբոլիստների այն սերնդից է, ովքեր դարձան Ֆրանսիայի հավաքականի կարևոր մասը: Ափսոս, նրանք չհաղթեցին ԵՎՐՈ-ն, բայց այդ սերունդը շատ ուժեղ է, իսկ Պոգբայի հետ կդառնա ավելի ուժեղ:

Մինչ այս ես ծանոթ չէր Պոլի հետ, բայց հիմա նրան անձամբ գիտեմ: Նա տքնաջան աշխատում է ու ցանկանում է աճել: Նա շատ լավ է վերաբերվում գործին ու դեռ երիտասարդ է:

Բոլոր նրանք, ովքեր նախանձում են Պոգբային, իրենց խոսքերը հետ են վերցնելու, քանի որ նա միայն ավելի ուժեղ է դառնալու»,-ասել է Իբրահիմովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ