Իբրահիմովիչը մերժել է «Տոտենհեմի» առաջարկը

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով շուտով ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու, մերժել է Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը կապ է հաստատել Իբրահիմովիչի հետ, սակայն վերջինը պատասխանել է, որ եթե տեղափոխվի Անգլիա, ապա միայն «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիական մամուլի հաղորդմամբ՝ շվեդ հարձակվողը կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալ հաջորդ շաբաթվա ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ