Իբրահիմովիչը Մանչեսթերյան դերբիից առաջ «Ման. Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին ծանրոց է ուղարկել (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Մանչեսթերյան դերբիից առաջ որոշել է «կրակի վրա յուղ լցնել»: Շվեդ ֆուտբոլիստը իր ինստագրամի էջում մի վիդեո է տեղադրել, որտեղ վերջինս ծանրոց է ուղարկում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին: Զլատանը Չիլիի ազգային հավաքականի դարպասապահին ուղարկում է մարզվելու համար նախատեսված մարզաշապիկ (A-Z բրենդի, որը պատկանում է շվեդին):

«Բարի գալուստ Մանչեսթեր: Մարզվելու համար հավաքել եմ անհրաժեշտ իրեր, քեզ պետք կգա: Կտեսնվենք շաբաթ օրը»,- իր վիդեոյի տակ գրել է Զլատանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ