Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Պարի Սեն Ժերմենի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Իբրահիմովիչը մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Կարմիր սատանաների» ղեկավարության հետ:

Մանչեսթրյան ակումբի գործադիր տնօրեն Էդու Վուդվորդը արդեն ավարտում է համաձայնության  ձևակերպումը, որը կկնքվի Եվրո 2016-ի մեկնարկից առաջ:

Շվեդ հարձակվողը կդառնա ակումբի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ