Իբրահիմովիչը կավարտի կարիերան հավաքականում Եվրո-2016-ից հետո

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը դեռ չի կողմոնորշվել իր ակումբային կարիերայի շուրջ, հայտնել է, որ  Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի ելույթները ազգային հավաքականի կազմում:

«Իմ վերջին խաղը այս առաջնությունում վերջինը կդառնա նաև Շվեդիայի հավաքականում: Հույս ունեմ, որ դա վաղը չի լինի: Ես շատ հպարտ եմ հավաքականում հասած իմ նվաճումների համար»,-նշել է Իբրահիմովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ