Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա

Իտալական «Ռոման» փորձում է ձեռք բերել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, հայտնում է Sport Mediaset-ը:

Հռոմը ներկայացնող ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Իբրահիմովիչը հեռացել է ՊՍԺ-ից պայմանագրի ավարտից հետո և կարող է միանալ թիմին որպես ազատ գործակալ:

Ավելի վաղ հաղորդում էին, որ առավել հավանական է Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ