Իբրահիմովիչը հրաժարվել է 75 մլն եվրոյից, քանի որ ցանկանում է ստանալ 100մլն-ից ոչ պակաս

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մերժել է չինական կառավարության առաջարկած պայմանագիրը:

Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, չինացիները Զլատանին առաջարկել էին տարեկան 75 մլն եվրո, սակայն շվեդ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Չինաստան, եթե նրան առաջարկեն 100մլն եվրոյից ոչ պակաս գումար:

Ավելի վաղ նշվել էր, որ չինացիները մտադիր են Իբրահիմովիչին դարձնել իրենց լիգայի դեմքը:

Շվեդ ֆուտբոլիստը պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ սպառվում է առաջիկա ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ