Իբրահիմովիչը դատի կտա շվեդ բժիշկին

Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դատի է տալու շվեդ մարզական բժիշկ Ուլֆ Կարլսոնին, որը հայտարարել էր, որ ֆրանսիական ակումբի հարձակվողը դոպինգի է դիմել «Յուվենտուսում» հանդես գալու տարիներին:

«Մենք դատի ենք տալու Կարլսոնին: Միշտ գտնվում են մարդիկ, որոնց ինչ-որ բան դուր չի գալիս: Հնարավոր է, որ նա նախկին մարզիկ է, ով հաջող կարիերիա չի ունեցել: Հնարավոր է, որ նա  նախանձում է: Ոլֆը մեծ սխալ է գործել: Վերջինս սխալ տեղեկություններ է տարածում»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Expression-ը:

Ավելի վաղ Կարլսոնը Շվեդիայի հավաքականում եղել է թեթև աթլետիկայի մարզիչ: Նրա խոսքերով Իբրահիմովիչը հավաքել է մոտ 10կգ մկանային զանգված «Յուվենտուսում» 6 ամիս հանդես գալուց հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ