Իբրահիմովիչը չի կարողացել համաձայնության գալ «Ման Յունայթեդի» հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի տեղափոխվի մանչեսթերյան ակումբ, տեղեկացնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Կարմիր սատանաների» ենթադրյալ ապագա մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

ԶԼՄ-ներում շրջանառվում էին այն լուրերը, որ հարձակվողը Մանչեսթեր տեղափոխվելու դեպքում կստանար 250 հազար ֆունտ շաբաթական:

Հիշեցնենք՝ 2016 թվականի ամռանից Իբրահիմովիչը կդառնա ազատ գործակալ :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ