Իբրահիմովիչը ամենաշատը չի օգտագործում գոլային պահերը ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարողանում գոլ խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 10-ից ի վեր(«Մանչեսթեր Յունայթեդ»1-2«Մանչեսթեր Սիթի»):

Opta-ի փոխանցմամբ, Իբրահիմովիչը ամենաշատն է հարված կատարել դարպասին ընթացիկ մրցաշրջանում, ընդ որում, նրա վերջին 30 հարվածները չեն ավարտվել գոլով: ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն Դիեգո Կոստան է, որի կատարած 27 հարվածներից 7-ը ավարտվել են գոլով:

Շվեդ ֆուտբոլիստը չի կարողացել օգտագործել 7 վերջին գոլային պահերից 6-ը: Զլատանին այս ցուցանիշով հաջորդում է «Արսենալի» կիսապաշտպան Տեո Ուոլկոտը, որը ևս չի իրացրել 6 գոլային պահ, սակայն, ընդհանուր առմամբ,  նա օգտագործել է իրեն ընձեռնված պահերի 42%-ը: «Սանդերլենդի» ֆուտբոլիստ Ջերմեյն Դեֆոն գոլ չի հեղինակել 5 առանցքային պահի, այս հակառեկորդակիրների քառյակը եզրափակում է «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը չի կարողացել գոլ խփել 4 գոլային պարզ իրավիճակում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ