Իբրահիմովիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզի՞չ

Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն ոչ թե ֆուտբոլիստի կարիերան շարունակելու, այլ Ժոզե Մոուրինյոյի օգնականի պաշտոնն ստանձնելու՝ հայտնում է Aftonbladet-ը:

Հիշեցնենք, որ Զլատանը հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին, սակայն թե որտեղ է շարունակելու կարիերան ու ինչ կարգավիճակով, հայտնի չէ:

Կայքը նշում է, որ շատ հնարավոր է՝ Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվի Ժոզե Մոուրինյոյի օգնական դառնալու համար, ինչին պորտուգալացի մասնագետը, ով, ըստ ամենայնի, առաջիկայում պաշտոնապես կնշանակվի մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում, բացարձակապես դեմ չէ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ