Իբրահիմովիչ. «Յունայթեդը» լավագույն թիմն է, որի կազմում հանդես եմ եկել»

Անգլիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Լեսթերին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է մանկունյանցիների կազմում իր առաջին նվաճմանը:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը:

«Հիանալի զգացում է. առաջին պաշտոնական խաղը, հանդիպում՝ գավաթի համար, հաղթանակ: Սա իմ 31-րդ տիտղոսն է: Շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ ավելի շատ տիտղոսներ կնվաճեմ:

Բարդ հանդիպում էր: Մենք խաղում էինք ուժեղ մրցակցի դեմ: Մենք լավ ենք մեկնարկում, քանի որ տիտղոս ենք նվաճել:

«Յունայթեդը» ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի, թիմային ոգի, իսկ մարզիչն ամեն ինչ անում է, որ հաղթենք:

Հավանաբար սա լավագույն ակումբն է, որի կազմում խաղացել եմ: Միայն կարող եմ համեմատել «Միլանի» հետ»,- BBC-ն փոխանցում է Իբրահիմովիչի խոսքը:

Մոուրինյո. «Առանց Վան Գալի չէի կարողանա հերթական տիտղոսս նվաճել»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ