Իբրահիմովիչ. «Ես և Մոուրինյոն հաղթողներ ենք և գիտենք՝ ինչ ենք ուզում»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը պատմել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու տարիների մասին:

Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես էր գալիս պորտուգալացի մասնագետի ղեկավարության ներքո:

«Ես հիանալի հիշողություններ ունեմ Մոուրինյոյի հետ համատեղ աշխատանքից: Միայն զղջում եմ, որ նրա ղեկավարության ներքո պարտվեցի մի անգամ, սակայն միասին հաղթանակներ էինք տանում և ես նրանից շատ բան էի սովորում:

Նրան ճանաչում եմ նաև որպես մարդ: Ժոզեն հաղթող է, ես հաղթող եմ և մենք երկուսս էլ գիտենք, թե ինչ ենք ուզում: Որտեղ էլ գնանք, մենք հաղթում ենք ու կհաղթենք:

Սա մեծ մարտահրավեր է ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ կյանքիս այս նոր հատվածին:

Ես եկել եմ՝ հաղթելու: Ուզում եմ հաղթել, սակայն հաղթանակների ետևում կանգնած են ջանքերը, պատրաստվում եմ ջանքեր չխնայել»,-նշել Իբրահիմովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ