Իբրահիմովիչ. «Ես դեռ նոր եմ մարզավիճակ հավաքում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող հայտարարել է, որ դեռ նա շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից:

Երեկ շվեդ ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «կարմի սատանաները» կարողացան 2-1 հաշվով հաղթել «Լեսթերին» և նվաճել Անգլիայի Սուպերգավաթը:

«Հանդես գալ ՄՅՈՒ-ի կազմում հիանալի է: Եվ միայն դա նշանակություն ունի: Իմ խաղը դեռ կգա: Այժմ մենք ամենակզբում ենք, ես դեռ մարզավիճակ եմ հավաքում և շարունակում եմ ծանոթանալ իմ նոր խաղընկերների հետ: Երբ, որ այդ խնդիրները լուծվեն, ամեն ինչ իր հունով կընթանա»,- ասել է Զլատանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ