Իբրահիմովիչ. «Մխիթարյանը ցույց տվեց բոլորին, թե ով է նա»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աջակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը «Ֆեյենորդի» դեմ փայլուն հանդիպումը անցկացնելուց առաջ, շուրջ 2 ամիս խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չէր ստանում:

«Ես գիտեմ՝ ով է Միկին, ես նրան ամեն օր տեսնում եմ մարզմանը: Հույս ունեմ, որ նա բոլորին ապացուցեց, թե ով է նա և հիմա նա ունի վստահություն ու կարող է շարունակել նույն ոգով:

Նա վնասվածք էր ստացել և այդ օրվանից ի վեր տքնաջան աշխատում էր, իրեն իսկական պրոֆեսիոնալի նման էր պահում՝ սպասելով իր հնարավորությանը: Բայց երբ դու շանս ես ստանում, պետք է օգտագործես դա: Իսկ եթե դա չանես, ինչ-որ մեկը կգա և կզբաղեցնի քո տեղը:

Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինչպես ցանկացածը մեր թիմում, բայց մարզիչն է որոշում, թե ով պետք է այսօր խաղա:

Ինչպես արդեն ասացի, նա վնասվածք ուներ, բայց Միկին վերադարձավ, իր լավագույն որակները ցույց տվեց մարզմանը, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ է անում մեր թիմում»,-շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ