Իբրահիմովիչ. «Մանչեսթերում ես լինելու եմ ոչ թե թագավոր, այլ Աստված»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արձագանքել է թիմի նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնայի խոսքերին:

Ֆրանսիացին դիմել է Զլատանին.

«Զլատան, սա լավագույն որոշումն է, որը դու կարող էիր կայացնել: Սակայն Մանչեսթերում կարող է լինել միայն մի թագավոր: Կարող ես լինել արքայազն, եթե վերցնես 7 համարի մարզաշապիկը: Ողջունում եմ: Թագավորը գնաց: Բարի գալուստ, արքայազն»:

«Ես լսել եմ, թե ինչ է ասել Կանտոնան: Էրիկը ինձ միշտ հիացրել է: Բայց նա պետք է իմանա, որ ես թագավոր չեմ լինելու Մանչեսթերում: Ես այնտեղ լինելու եմ Աստված»,-ասել է Իբրահիմովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ