Իբրահիմովիչ. «Գուցե ամռանը ընդհանրապես ավարտեմ կարիերաս»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, չի շտապել հերքել այն տարբերակը, որ ընթացիկ խաղաշրջանը կարող է վերջինը լինել նրա համար:

«Ամեն ինչ կարող է պատահել: Գուցե ես որոշեմ ավարտել կարիերաս: Ոչ ոք այդ մասին դեռ չէր մտածել, բայց ես կցանկանայի ավարտել իմ կարիերան բարձր նոտայի վրա, գագաթնակետում»,- ասել է 34-ամյա շվեդը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զլատանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են անգլիական ակումբները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ