Իբրահիմովիչ. «Գիտեմ՝ որն է լինելու իմ հաջորդ թիմը, բայց չեմ ասի»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը հեռանալու է ֆրանսիական ակումբից, սակայն թե որտեղ նա կշարունակի իր մարզական կարիերան, դեռևս հայտնի չէ:

«Ես արդեն գիտեմ՝ որն է լինելու իմ հաջորդ թիմը, բայց այսօր այդ մասին չեմ խոսի:

«ՊՍԺ-ն հիասքանչ թիմ է, լավագույնը նրանցից, որտեղ ես խաղացել եմ: Ես կկարոտեմ այս թիմը: Հենց առաջին օրվանից գիտեինք՝ ինչ ենք ուզում այս ծրագրից, ու արդյունքներից գոհ ենք:

Հուսով եմ՝ թիմը կշարունակի հաջող ելույթները, քանի որ սա ուղղակի հիասքանչ նախագիծ է: Ես իսկապես անհանգստացած եմ ակումբի համար:

Շնորհակալ եմ Ֆրանսիայի ժողովրդին: Ես ուղղակի պարտավոր էի իմ լավագույն խաղը ցուցադրել նրանց համար»,- Goal.com-ը փոխանցում է Իբրահիմովիչի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ