Իբրահիմովիչ. «Անգլիայի Սուպերգավաթը առաջին տիտղոսն է, որ տուն ենք բերելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի Սուպերգավաթի «Լեսթերի» դեմ հանդիպումից առաջ խոսել է իր ակնկալիքներից:

«Լեսթերի» հետ հանդիպումը առաջին խաղն է գավաթի համար: Մեկ խաղ մեկ գավաթ: Ես սովոր եմ տիտղոսներ նվաճելուն: «Մանչեսթեր Յունայթեդում» զուր ժամանակ չեմ վատնելու:

Սա առաջին խաղն է գավաթի համար, առաջին գավաթը, որը մենք տուն կբերենք: Բոլոր տիտղոսների նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեմ: Ես արդեն ունեմ 30 գավաթ և ցանկանում եմ էլ ավելի շատ նվաճել: Մենք դրա համար ենք խաղում:

Այնտեղ, որտեղ ես տեղափոխվում եմ այդ թիմը սկսում է խաղալ հաղթանակների համար»,-ասել է Զլատանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ