Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերը

  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ
  • «ՊՍՎ» Էյնդհովեն – «Ատլետիկո Մադրիդ»
  • «Ֆիլիպս» մարզադաշտ, Էյնդհովեն
  • Փետրվարի 24, ժամը 23:45

Խաղից առաջ

Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում «ՊՍՎ»-ն կհյուրընկալի Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկո Մադրիդին»: Հոլանդական ակումբը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Ֆիլիպ Կոկուի սաները կարողացան  ՉԼ-ի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել ՝ բավականին բարդ խմբում հայտնվելուց հետո: Էրեդիվիզիում «ՊՍՎ»-ն 24 տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:  Վստահ կարելի է ասել, որ հոլանդական ակումբը գտնվում է հիանալի մարզավիճակում և «Ատլետիկոյին» հեշտ զբոսանք չի սպասվում:

«Ատլետիկոն» լավ հնարավորություն է ստացել 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Դիեգո Սիմեոնեի սաները բավականին հաջող են հանդես գալիս սեփական առաջնությունում, որտեղ զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը: Ընթացիկ մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում կարելի է առանձնացնել Անտուան Գրիզմանի խաղը, ով դարձել է թիմի առաջատարը:

Այս դիմակայության ֆավորիտը «Ատլետիկո Մադրիդն» է, սակայն պետք էլ  չէ թերագնահատել «ՊՍՎ»-ին, որը արդեն ընթացիկ ՉԼ-ի խաղարկությունում կարողացել է սեփական հարկի տակ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Սպասվում է գոլառատ և դիտարժան հանդիպում:

Հավանական մեկնարկային կազմեր

«ՊՍՎ». Զոետ – Բրենե, Մորենո, Բրումա,Արիաս – Գինկել, Հենդրիքս, Պրոպեր – Պերեյրո,Լոկադիա, Նարսին
«Ատլետիկո». Օբլակ – Լուիս, Գոդին, Խիմենես,Խուանֆրան – Կոկե, Նիգեզ, Գաբի, Տորես – Ֆ. Տորես, Գրիզման

Հանդիպմանը չեն մասնակցի

«ՊՍՎ».  Անդրես Գուադրադո, Մաքսիմ Լեստիեն, Լյուկ դե Յոնգ
«Ատլետիկո». Տիագո, Ավգուստո Ֆերնանդես, Թոմաս Պարտի, Յանիկ Կարասո

 Հետաքրքիր փաստեր

  • 9 տարի հետո «ՊՍՎ»-ն միակ հոլանդական թիմն է, որ նորից հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի  1/8  եզրափակիչում:
  • «Ատլետիկո Մադրիդը» ընթացիկ խաղարկության խմբային փուլում ընդամենը 3 գնդակ է բաց թողել:
  • «ՊՍՎ»-ն հաղթել է վերջին 22 հանդիպումներից 18-ում (բոլոր մրցաշարերում):
  • 2008-09 ՉԼ. «Ատլետիկոն» խմբային փուլում 2 անգամ հաղթել է «ՊՍՎ»-ն:

Միմյանց դեմ

Թիմեր ՊՍՎ Ատլետիկո Մադրիդ
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 2 1 1 2 1 1
Հաղթանակ 0 0 0 2 1 1
Ոչ-ոքի 0 0 0 0 0 0
Պարտություն 2 1 1 0 0 0
ԳԽ 1 0 1 5 2 3
ԳԸ 5 3 2 1 1 0
Միավոր 0 0 0 6 3 3
1 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ