Ի՞նչ կլիներ, եթե Մինո Ռայոլան ղեկավարեր Մադրիդի «Ռեալը»

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստների, այդ թվում՝ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է այն մասին, թե ինչ կաներ, եթե ղեկավարեր Մադրիդի «Ռեալը»՝ անդրադառնալով Պոլ Պոգբայի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությանը:

«Մենք հուսով ենք, որ Պոգբան կդառնա հաջորդ տասնամյակի գերաստղը: «Յուվենտուսում» ծրագիր ունեինք, որը շատ ավելի կարևոր էր մեզ համար, քան փողը:

Ամեն տարի բանակցում եմ տարբեր գերակումբների հետ: «Ռեալի» հետ բանակցություններս հստակ ու պրոֆեսիոնալ են: Մենք գիտենք, որ Պոգբան պետք է «Ռեալին», սակայն դեռևս ամեն ինչ չէ, որ որոշված է:

Կրոսի եղբայրն ասել, թե Թոնիի տրանսֆերն ավելի թա՞նկ արժե… Եկեք Պոգբայի տրանսֆերային արժեքի սահմանումը Կրոսի եղբորը չթողնենք: Եթե ես ղեկավարեի «Ռեալը», կվաճառեի Կրոսի տրանսֆերն ու նոր թիմ կկառուցեի: Խնդիրը փողը չէ. կան ավելի կարևոր բաներ»,- ասել է Ռայոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ