Ի՞նչ ասաց Մոուրինյոն «Ֆեյենորդի» դեմ խաղից հետո

Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Ռոտերդամում «Ֆեյենորդին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է խաղի մասին:

«Իհարկե, ես գոհ չեմ: Մենք խաղը պարտվեցինք այն պահին, երբ արժանի չէինք դրան: Մեզ համար սա կրկնակի ձախողում է. այնտեղ խաղից դուրս կար:

Եվրոպա լիգայում մենք այն թիմն ենք լինելու, որին բոլորն են ցանկանալու հաղթել»,- BBC-ն փոխանցում է պորտուգալացու խոսքը:

Հարցին, թե այն ֆուտբոլիստները, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել, կորցրի՞ն իրենց հնարավորությունը, Մոուրինյոն պատասխանել է.«Չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում խոսել անհատական որևէ մեկի մասին: Մի շարք խաղացողների համար սա առաջին հանդիպումն էր: «Ուոթֆորդի» դեմ խաղին մենք նորմալ կազմով կլինենք ու ոչ այսքան շատ փոփոխություններով»:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը:

«Յունայթեդը» պարտվեց Ռոտերդամում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ