Ի՞նչ արժի «Ռեալի» ֆուտբոլիստների՝ խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն

Իսպանական AS-ը հաշվել է, թե ինչքան է «Ռեալի» բյուջեին արժենում ֆուտբոլիստների՝ խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն: Հաշվարկի համար հիմք են ընդունվել ֆուտբոլիստների տրանսֆերային գումարները և վճարված աշխատավարձը:

Խամես Ռոդրիգեսը շատ քիչ խաղաժամանակ է ստանում այս մրցաշրջանում: Երբ հաշվում ենք նրա համար ծախսված գումարը՝ 80 մլն եվրո 6 տարվա համար, այսինքն՝ տարեկան 13,13 մլն եվրո, դրան գումարում ենք 7,759,380 եվրոն որպես տարեկան աշխատավարձ, կոլումբիացին «Ռեալին» մրցաշրջանի համար արժենում է 21,092,713 եվրո: Իսկ այս մրցաշրջանում նրա ստացած խաղաժամանակը հաշվի առնելով՝ Խամես Ռոդրիգեսի խաղացած 1 րոպեի համար մադրիդցիները վճարում են 42 354 եվրո: Նշենք, որ Կարլո Անչելոտիի ժամանակ կոլումբիացին ավելի շատ խաղաժամանակ էր ստանում, ու այդ ժամանակ նրա մեկ րոպեն արժենում էր 14,061 եվրո:

Նշենք, որ հաշվարկի նույն տրամաբանությամբ Իսկոյի մեկ րոպեն արժենում է 15,384 եվրո, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի 1 րոպեն արժե 37,159 եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ