Ի՞նչ ապացուցեց «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի վերջին տրանսֆերային գործարքի՝ Պոլ Պոգբայի վերադարձի մասին:

«Ես գիտեմ, որ բոլորն են քննարկում այս տեղափոխությունը, քանի որ «Յունայթեդը» կոտրեց համաշխարհային ֆուտբոլի պատմության տրանսֆերային ռեկորդը: Սակայն այսպիսի բաներ լինում են միայն այնպիսի թիմերի հետ, ինչպիսին «Յունայթեդն» է:

Ես քննադատություն եմ լսում թիմի ղեկավարության հասցեին, սակայն նրանք, ովքեր քննադատում են, երբեք չեն եղել նման իրավիճակներում, քանի որ նման իրավիճակներում հայտնում են այնպիսի թիմեր, ինչպիսին «Յունայթեդն» է:

Այս տրանսֆերով «Յունայթեդն» ապացուցեց, որ աշխարհում լավագույններից է: Պոգբան շատ դրական կողմեր ունի, լավ ֆուտբոլիստ է, սակայն ես ասել եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա խաղալ թիմի, իսկ թիմը՝ նրա հետ»,- MUTV-ն փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ