Հյումելսն ընտրել է իր խաղահամարը «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մաթս Հյումելսն ընտրել է իր խաղահամարը գերմանական ակումբի կազմում:

27-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 5 համարի մարզազգեստով՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հյումելսը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել մյունխենյան ակումբ, որի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր:

Հատկանշական է, որ Հյումելսը հենց «Բավարիայի» սան է, սակայն 2008 թվականից պաշտպանում էր դորտմունդյան ակումբի գույները:

11

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ