Հումելս. «Հիմա պարզապես երջանիկ եմ, որ գտնվում եմ «Բավարիայում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մաթս Հումելսը պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ, որը կգործի մինչև 2021 թվականի ամառ: Հումելսը մեկնաբանել է նոր թիմ տեղափոխությունը՝ նշելով, որ շատ երջանիկ է:

«Իհարկե, ինձ համար բարդ էր «Բորուսիայից» հեռանալու որոշում կայացնելը: Հիմա պարզապես երջանիկ եմ, որ գտնվում եմ «Բավարիայում»: Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը փոխանցում է Հումելսի խոսքը:

Հատկանշական է, որ Մաթս Հումելսը հենց «Բավարիայի» սան է, սակայն 2008 թվականից պաշտպանում էր «իշամեղուների» գույները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ