Հուշեր Տիգրան Պետրոսյանի մասին

Ինձ ապշեցնում է Պետրոսյանի ունակությունը հասնելով գերազանց դիրքի. անընդհատ գտնել այն ավելի ուժեղացնելու հնարներ:

Ռոբերտ Ֆիշեր

* * *

Պետրոսյանի յուրօրինակ, զարմանալիորեն խոր խաղաոճը անգնահատելի ազդեցություն է թողել ժամանակակից վարպետների մեծ մասի ստեղծագործության վրա:

Այդ փայլուն և ինքնատիպ շախմատիստի հսկայական շախմատային ժառանգությունը մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի կա մեր արվեստը:

Վասիլի Սմիսլով

* * *

Պետրոսյանը մեր բոլոր գրոսմայստերներից ամենաինքնատիպ ու յուրօրինակ տաղանդն ունի:

… Նա այնքան խորաթափանց է դասավորում իր ֆիգուրները, որ բոլոր հարձակումները դրանց վրա դառնում են առավելգույն չափով դժվարացած: Դա շատ նուրբ ու հազվագյուտ խաղաոճ է և դրան դժվար է համակերպվել: Ես դա չկարողացա անել և տանուլ տվեցի1963 թ.-ի մրցախաղը:

Միխայիլ Բոտվիննիկ

* * *

Բացառիկ ուժի. համարյա սխալներ չանող շխմատիստ՝ ահա թե ով է Պետրոսյանը: Նրա շախմատային հոտառությունն ապշեցուցիչ է:

Սամուիլ Ռեշևսկի

* * *

Պետրոսյանը մշակել է վտանգավոր, հղկված տակտիկա: Նա հավանաբար, մեր ժամանակի ամենատաղանդավոր շախմատիստն է:

Բորիս Սպասսկի

* * *

Պետրոսյանը ցնցող տակտիկ է:

Բորիս Սպասսկի

* * *

Իր ամբողջ զգուշավորությամբ հանդերձ Պետրոսյանը հաճախ ընդունում էր զարմանալիորեն գեղեցիկ շախմատային որոշումեր նույնիսկ՝ ամենապատասխանատու պարտիաներում:

Սվետոզար Գլիգորիչ

* * *

Պետրոսյանն ինքը հազվադեպ էր ձգտում բուռն մենամարտի, բայց եթե նուրբ կոմբինացիա կիրառելու առիթ էր լինում ապա այն երբեք բաց չէր թողնում:

Անատոլի Կարպով

* * *

Պետրոսյանը կատարյալ ֆենոմենալ շախմատային տաղանդ է:

Երբեմն նա հակառակորդների փոխարեն գտնում էր մտահաղացումներ, որոնք նրանց մտքովն իսկ չէին անցնում:

Ինձ համար նա կատարելություն էր:

Միխայիլ Տալ

* * *

Մենք շախմատիստներս գիտենք ինչքան դժվար է դառնալ աշխարհի չեմպիոն և ինչքան ավելի դժվար է պահպանել այդ տիտղոսը: Չեմպիոններից ո՞վ է իր տիտղոսը ավելի համոզիչ պահպանել քան Պետրոսյանը Սպասկու դեմ:

Լայոշ Պորտիշ

* * *

Տիգրան Պոտրոսյանը ամենատաղանդավոր գրոսմայստերներից մեկն է…

Հաղթել Պետրոսյանին գործնականում անհնար է:

Պետրոսյանի հազվագյուտ շախմատային ֆանտազիան նրան օգնում էր կանխատեսել և ժամանակին կանխել հակառակորդի նույնիսկ ամենաքողարկված մտահաղացումները:

Դավիթ Բրոնշտեյն

* * *

Տիգրան Պետրոսյանը մի անբողջ դարաշրջան է շախմատի պատմության մեջ: Անկասկած նա այնտեղ հատուկ տեղ է գրավում: Պերոսյանը աշխարհի չեմպիոն էր հենց այն ժամանակաշրջանում, երբ շախմատում բեկում էր տեղի ունենում, երբ ձևավորվում էր ժամանակակից շախմատը: Պետրոսյանը շատ յուրօրինակ խաղավոճ ուներ, որի բանալին չէին կարողանում գտնել նույնիսկ խոշոր շախմատիստները:

Գարրի Կասպարով

* * *

Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն)ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:

Գարրի Կասպարով

* * *

Պետրոսյանն օժտված է զարմանալի խաղաոճով, նա ամենից առաջ հոգում է իր հակառակորդին գրոհելու ունակությունից զրկելու մասին: Նա այդ անում էարտիստաբար, առանց որևէ լարվածության, պարզապես ենթազգայությամբ…Ես չկարողացա հարմարվել դրան:

Միխայիլ Բոտվիննիկ

* * *

Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել վտանգը այն՝ ծագելուց քսան քայլ առաջ:

Ռոբերտ Ֆիշեր

* * *

Բոլոր սերունդների շախմատիստները չպետք է դադարեցնեն Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը, նրանց սեղաններին միշտ պետք է լինեն նրա լավագույն պարտիաները, որովհետև առանց Պետրոսյանի չկա ժամանակակից շախմատ:

Լև Պոլուգաևսկի

* * *

Գաղտնիք չէ, որ Տիգրան Պետրոսյանը իմ շախմատային կուռքն է եղել պատանեկությանս տարիներից: Ես մեծագույն ուշադրությամբ եմ ուսումնասիրել նրա պարտիաները, և շախմատի նրա ընկալումը հսկայական ազդեցություն է թողել իմ վրա: Որպես նրա խաղի տիպական առանձնահատկություն, կարելի է նշել այն դիրքային զոհաբերությունը, որը 40 տարի անց, ժամանակակից շախմատում դարձել է մարդ արարածի կարևորագույն զենքերից մեկը համակարգչի դեմ պայքարում:
Տիգրանը եղել է, կա և միշտ կլինի իմ ամենասիրելի աշխարհի չեմպիոնը:

Պետեր Լեկո

* * *

Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ երջանիկ հնարավորություն տվեց մոտիկից ճանաչելու Տիգրան Պետրոսյանին՝ իմ կարծիքով, ամենահանճարեղ շախմատիստին:

Նրա խաղը աչքի էր ընկնում պաշտպանության բարձրագույն տեխնիկայով, ֆանտաստիկ ինտուիցիայով, հրաշալի կոմբինացիոն տեսողությամբ և դիրքային խոր գաղափարներով:

Տիգրան Պետրոսյանը ոչ միայն մեծ շախմատիստ էր, այլև մեծ հոգու տեր մարդ: Ես միշտ հիշում եմ այն բազմակողմանի օգնությունը, որ նա ինձ ցույց է տվել իմ կայացման ժամանակաշրջանում:

Արշակ Պետրոսյան

* * *

Նրանք, ովքեր Տիգրան Պետրոսյանին գիտեն միայն նրա պարտիաներով՝ շատ քիչ գիտեն շախմատային այս հսկային: Տիգրանի անզուգական տաղանդը ամբողջովին ընկալելու համար պետք էր հետևել նրա ապշեցուցիչ վերլուծություններին: Տիգրանը այնպիսի ֆանտաստիկ տարբերակներ էր ցուցադրում, որոնք նրա մրցակիցների և խաղին հետևող գրոսմայստերների մտքով անգամ չէր անցնում: Պետրոսյանը հրաշագործ էր, շախմատային իսկական հանճար:

Ռաֆայել Վահանյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ