Hurriyet. Մարիո Գոմեսը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է

Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ գրում է թուրքական Hurriyet-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի մասին պաշտոնական հաղորդագրություն կլինի մոտ օրերին: Գոմեսը կդառնա դորտմունդցիների տասներորդ նորեկը:

Հավելենք, որ այս տեղեկությունը պաշտոնական չէ: Ավելի վաղ տեղեկացրինք, որ դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ տրանսֆերային ամառն «իշամեղուների» համար փակված է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ