Հուրի Գեբեշյանը հավակնում է տարվա «Լավագույն արտասահմանցի մարզուհի» կոչմանը

Ամերիկյան Inside Gymnastics ամսագիրն անցկացնում է հարցում՝ որոշելու լավագույն մարմնամարզիկներին մի շարք անվանակարգերում:

Լավագույն արտասահմանցի մարզուհի անվանակարգում ներառված է նաև Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած Հուրի Գեբեշյանը: Նրա օգտին քվեարկելու համար կարող եք այցելել այս հղումով: Գեբեշյանի անվանակարգը ներկայացված է 27-րդ կետով:

Հիշեցնենք, որ Հուրի Գեբեշյանի հետ ծավալուն հարցազրույցը կարող եք կարդալ VMag ամսագրի հերթական համարում: Այն անվճար տարածվում է Երևանի լավագույն սրճարաններում և Վիվառոյի սպորտ բարերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ