Հուրի Գեբեշյանը՝ The Guardian-ի «100 օլիմպիականներ, որոնց պետք է դիտել» ցանկում

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կազմել է տարբեր մարզաձևերում հանդես եկող 100 մարզիկների ցանկ, որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը ներկայացնող ամերիկահայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը:

«Մասաչուսեթսում ծնված 27-ամյա մարզուհին հանդես է գալիս Հայաստանի թիմի կազմում (որտեղ ծնվել են նրա բոլոր 4 տատերն ու պապերը): 2011թ. նա իր պաշտոնական նորամուտն է նշել: Մատերի վրա ցատկոտելուց զատ՝ նա աշխատում է նաև Քլիվլենդի հոսպիտալի լաբորատորիայում: «Ես նորածիններին եմ օգնում գիշերները և հանգստյան օրերին: Իսկ երբ ես չեմ աշխատում, ուրեմն մարզասրահում եմ»,-ասել է նա BBC-ին: «Դա այնքան օգտակար է: Ես նրանց առաջին շնչառությունն եմ լսում, դա զարմանալի բան է»: Գեբեշյանը բաց է թողել Լոնդոն-2012-ը վնասվածքի պատճառով, որը կարող էր նրան ստիպել նույնիսկ լքել սպորտը, սակայն այժմ հիմա նա պայքարելու է իր Օլիմպիական երազանքի համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ