Հունաստանի բոլոր առաջնությունները դադարեցվել են անորոշ ժամանակով

Ֆուտբոլի Հունաստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է այն բանից հետո, երբ անհայտ անձինք այրել են մրցավարական հանձնաժողովի նախագահ Յորգաս Բիկասի տունը՝ հայտնում է The Guardian-ը:

Մինչև այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այս դեպքի առնչությամբ, սակայն տեղի աղբյուրները պնդում են, որ հանցագործությունը կատարվել է տեղական մաֆիայի կողմից:

Որոշում է կայացվել դադարեցնել ոչ միայն Սուպերլիգան, այլև բոլոր առաջնությունները:

Հունաստանի առաջնությունն առաջին անգամ չէ, որ դադարեցվում է, և մշտապես դա պայմանավորված է եղել տրիբունաներում տիրող անկարգություններով:

Նշենք, որ 8-րդ տուրից հետո Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Օլիմպիակոսը», իսկ նրան հաջորդում է «Պանատինայկոսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ