Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Վենեսուելայի և Բուլղարիայի թիմերի հե

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին՝ հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում` Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա:

«Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,-փաստեց Ջուլֆալակյանը:

Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 24-ին:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքիսմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ