Հումելսի հայրը հայտնել է, որ իր տղան կարող է տեղափոխվել «Բավարիա»

Դորտմունդի «Բորոսիայի» պաշտպան Մաթս Հումելսը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը հայրը Հերման Հումելսը:

«Մաթսը պետք է շատ լուրջ որոշում կայացնի իր կարիերայում: «Բորուսիան»  վերադարձել է Եվրոպայի լավագույն ակումբների շարք, որն էլ ավելի է դժվարեցնում իմ տղայի ընտրությունը: Եթե նա հեռանա Դորտմունդից, ապա նա ունի 5-6 տարբերակ կարիերան շարունակելու համար: «Բավարիան» նույնպես կա այդ տարբերակների մեջ»,- ասել է Հերման Հումելսը:

Հումելսի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ: Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը անցկացրել է 45 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

hummels

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ