Հրշեջները պատահաբար 5-ական ֆունտ են դրել «Լեսթերի» չեմպիոնության վրա ու շահել մեծ գումար

Լոնդոնում բնակվող երկու հրշեջ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ պատահաբար 5-ական ֆունտ խաղադրույք են կատարել «Լեսթերի» չեմպիոն դառնալու վրա: Մրցաշրջանի ավարտին նրանցից յուրաքանչյուրը շահել է 10000 ֆունտ:

«Սանդերլենդի» դեմ խաղից առաջ նրանցից մեկը՝ Ջորդան Ռայթը զարմացել է՝ տեսնելով, որ «Լեսթերի» հաղթանակը գնահատվում է 2000-1-ի: Համոզված լինելով, որ «Աղվեսները» կհաղթեն մրցակցին, նա 5 ֆունտ է դրել, իսկ ընկերը հետևել է նրա օրինակին: Առաջինը նրանց գործընկերներն են նկատել, որ իրենք խաղադրույք են կատարել ոչ թե այդ խաղում, այլ ողջ առաջնությունում «Լեսթերի» հաղթանակի վրա: Բնականաբար, երկու ընկերները արժանացել էին գործընկերների ծաղրանքին:

Հիմա արդեն, նրանք միասին շահել են 20000 ֆունտ, որի մի մասը ներդրել են համատեղ բիզնեսի մեջ, իսկ մյուս մասը պահել են ամռանը Լաս-Վեգաս ճամփորդելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ