Հռոմի մրցաշար. Եզրափակիչում՝ Ջոկովիչ – Մարեյ, Ս. Ուիլյամս – Քիզ

Ավարտին է մոտենում թենիսի «Մասթերս-1000»-ի Հռոմի մրցաշարը: Հայտնի են տղամարդկանց ու կանանց մենախաղերի եզրափակիչի մասնակիցները:

Տղամարդկանց մենախաղում հաղթողի կոչման համար պայքարի դուրս կգան սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ու շոտլանդացի Էնդի Մարեյը: Մենախաղը նախատեսված է մեկնարկել Երևանի ժամանակով 19:00-ին:

Կանանց մենախաղի եզրափակիչում հաղթանակի համար կպայքարեն ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներ՝ Սերենա Ուիլյամսն ու Մեդիսոն Քիզը: Մեկնարկը նախատեսված է 16:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ