Հռոմի մրցաշար. Քառորդ եզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ – Ռաֆայել Նադալ

Թենիսի Հռոմի մրցաշարի 1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչը կամային հաղթանակ տարավ Թոմաշ Բելուչիի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: Առաջին սեթում ոչ մի գեյմ չհաղթելով՝ Ջոկովիչը կարողացավ վերագտնել խաղն ու հաջորդ սեթերում հաղթել 6:3, 6:2 հաշվով:

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի Ռաֆայել Նադալը, որն իր հերթին 7:6, 2:6, 4:6 հաշվով կամային հաղթանակ է տարել Նիկ Կիրյոսի նկատմամբ:

Նշենք, որ մրցաշարի հետագա պայքարից անակնկալ կերպով դուրս են մնացել Ռոջեր Ֆեդերերը, Սթեն Վավրինկան, Դավիդ Ֆերերն ու Թոմաշ Բերդիխը: Վերջինը Դավիդ Գոֆինին զիջել է 0:6, 0:6 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ