«Հռոմի կայսրը» կրկնեց «Միլանի» «Ավագի» ռեկորդը

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին 2016/17 մրցաշրջանում առաջին անգամ մասնակցել է իր թիմի խաղին: «Սամպդորիայի» դեմ հանդիպման 46-րդ րոպեին Տոտին փոխարինել է Պերոտիին:

Ընթացիկ մրցաշրջանը 39-ամյա իտալացու համար 25-րդն է Իտալիայի Ա Սերիայում: Այս ցուցանիշով Տոտին կրկնեց «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիի ռեկորդը:

Ֆրանչեսկո Տոտին «Ռոմայում» է հանդես գալիս 1991 թվականից ու հանդիսանում է թիմի սան: Հռոմեական ակումբի կազմում Տոտին անցկացրել է 736 հանդիպում՝ դառնալով 298 գոլի հեղինակ: Ա Սերիայում Տոտին խաղադաշտ է դուրս եկել 601 անգամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ