Հռիփսիմե Խուռշուդյանի օրգանիզմում արգելված նյութեր են հայտնաբերել

Ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուռշուդյանի, ինչպես նաև երեք այլ մարզիկների օրգանիզմներում հայտնաբերվել է արգելված միլդրոնատ խթանիչը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մարզիկները ֆեդերացիայի նախնական որոշմամբ չեն որակազրկվել: Համապատասխան որոշումը կկայացվի միայն այն ժամանակ, երբ պարզվի՝ արդյոք մարզիկները խախտել են հակադոպինգային կանոնակարգը:

Միլդրոնատը արգելված խթանիչների ցանկում է հայտնվել միայն 2016թ. հունվարից: Ֆեդերացիայի հաղորդագրությունում նշվում է, որ յուրաքանչյուր մարզիկի դեպքը քննվելու է առանձին՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ