Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է

Միջազգային Օլիմիպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է 2012 թվականի Օլիմիպիական խաղերին դրական դոպինգ թեստեր գրանցած մարզիկների վերանայված ցուցակը:

Նրանց շարքերում է հայտնվել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն: Նշենք, որ ծանրորդուհու՝ Պեկին-2008-ի դոփինգ-թեստի արդյունքում ևս հայտնաբերվել էր ստենոզոլոլ:

Հայաստանի Օլիմիպիական կոմտիտեն պետք է վերադարձնի մեդալը, իսկ Հ. Խուրշուդյանը կարող է հետագայում զրկվել միջազգային մրցաշարերում մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ հայ մարզուհին բրոնզե մեդալ էր նվաճել 75+ քաշային կարգում Լոնդոնում կայացած Օլիմիպիական խաղերի շրջանակներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ