Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի դոփինգ-թեստերի կրկնակի ստուգման արդյունքները: Մի շարք մարզիկների մոտ թեստը դրական արդյունք է տվել: Նրանց թվում է նաև հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերվել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն: Նշենք, որ ծանրորդուհու՝ Պեկին-2008-ի դոփինգ-թեստի արդյունքում ևս հայտնաբերվել էր ստենոզոլոլ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես արգելել է մարզիկներին մասնակցել մրցաշարերի՝ մինչև վերջնական որոշման կայացումը: Հայ մարզուհին կարող է զրկվել Լոնդոնում նվաճած բրոնզե մեդալից:

Հիշեցնենք նաև, որ Հռիփսիմե Խուրշուդյանը մինչ այս էլ զրկված էր մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից 2008թ. թեստերի արդյունքում:

Հավանե՛ք մեր նոր էջը՝ Օլիմպիական խաղերի վերաբերյալ բոլոր նորություններին ծանոթանալու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ