Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը 75 + քաշային կարգում  նորվեգական Ֆորդե քաղաքում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Խուրշուդյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր 3 մոտեցումներն էլ: Նախ պոկեց 117 կգ, հետո՝ 111 կգ և վերջում՝ 113 կգ: Հրում մոտեցման ժամանակ հայ ծանրորդը գլխավերևում պահեց 133 կգ, 137 կգ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում դառնում է չեմպիոն:

Նշենք՝ Հայաստանի հավաքականից 17-ամյա Արփինե Դալալյանը ևս ելույթ ունեցավ և ավարտեց իր ելույթը 120 կգ. արդյունքով: Դալալյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ