Հռիփսիմե Խուրշուդյան.«Սա ինձ համար մի նոր վերադարձ էր, նոր բանի սկիզբ»

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի կարծիքով հայ մարզիկները ևս ապացուցում են, որ Հայաստանը ցանկացած ասպարեզում ունակ է հաղթող լինել և հաղթանակը նվիրում է հայ ազգին:

«Սա ինձ համար մի նոր վերադարձ էր, նոր բանի սկիզբ: Եղել է այնպես, որ մեկ տարվա ընթացքում 9 ոսկի եմ նվաճել, սակայն 20 օրում երկու անգամ չեմպիոն չէի դարձել դեռ: Սա հերոսություն էր իմ կողմից: Այնքան ուրախ եմ, հատկապես այն բանի համար, որ Հայաստանում վերջին իրադարձութուններից հետո, մենք մարզիկներով կարողացանք ապացուցել, որ Հայաստանը միշտ էլ հաղթողի դերում է լինելու: Իմ այս բարձրացրած քաշերը մարզումային քաշեր էին: Մեզ պետք չէր ավել քաշեր բարձրացնել, հարկավոր էր միայն չեմպիոն դառնալ: Ավելի մեծ քաշեր կբարձրացնեմ արդեն Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերում և այնտեղ էլ ևս կպայքարեմ մեդալների համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Խուրշուդյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ