ՀՐԱՏԱՊ. Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը Ղազախստանի ընտրանու դեմ խաղի առաջին րոպեին ծանր վնասվածք ստացավ։

Ինչպես հայտնի դարձավ Vivaro News-ին, Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է։ Ըստ նախնական հետազոտության արդյունքների՝ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև մկանների մասնակի պատռվածք և միջօդային աճառի (մենիսկ) վնասվածք։

Ավելի խորը հետազոտությունների համար Ղազարյանը շուտով կմեկնի Գերմանիա։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ