Հրանտ Մելքումյանն առաջին պարտությունը կրեց

Գերմանական Բադ Վիսզե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրն անհաջող էր 5,5 միավորով 4 շախմատիստների հետ աղյուսակը գլխավորող Հրանտ Մելքումյանի համար: Նա սևերով պարտվեց առաջատարներից մեկին՝ հնդիկ գրոսմայստեր Գիտա Նարայանան Գոպալին: Դա մրցաշարում հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր: Մելքումյանը 5,5 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական:

Իսկ Գոպալն այդ հաղթանակի շնորհիվ 6,5 միավորով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: 7 շախմատիստներ 6-ական միավորով հետապնդում են առաջատարին: Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ