Հրանտ Մելքումյանի հաղթարշավն ընդհատվեց

Գերմանական Բադ Վիսզե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում ընդհատվեց  Հրանտ Մելքումյանի հաղթարշավը: Հայ գրոսմայստերն առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով բելառուս Սերգեյ Ազարովի հետ: Մելքումյանը 4,5 միավորով 3-րդ տեղում է և 17 շախմատիստների հետ հետապնդում է հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորող գերմանացի Ալեքսանդր Գրաֆին և հնդիկ Գիտա Նարայանան Գոպալին:

6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա 4,5 միավոր ունեցող խորվաթ գրոսմայստեր Անտե Սարիչի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ